Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Քաղաքապետը կերդվի հունիսի 11-ին

Քաղաքապետը կերդվի հունիսի 11-ին
10.06.2013 | 00:47

Հունիսի 8-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Քանի որ ՀՀԿ-ն ստացել է քվեների 50 տոկոսից ավելին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով ՀՀԿ-ի ցուցակի առաջին համարը` Տարոն Մարգարյանը, համարվեց ընտրված քաղաքապետ: Նրա երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 11-ին:

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ